Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Ափսոս չէ՞ր խնձորը

Ափսոս չէ՞ր խնձորը
24.08.2024 | 19:37

Բանից պարզվում է, որ Ռուբինյանց 2 շենքի 9-րդ հարկի բնակիչ 71-ամյա Ալբերտ Առստամյանը, տեսնելով Փաշինյանին, տնից վերցրել է խնձորն ու նետել նրա ուղղությամբ։

Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Ալբերտ Առստամյանին ձերբակալել են:

Քաղաքականության մեջ բռնությունը բացարձակապես չեմ խրախուսում, ավելին կարծում եմ՝ չպետք է տրվել Փաշինյանին նման «խնձորային նվերներ» անելու գայթակղությանը:

Բայց նման բաներ տեղի են ունենում աշխարհի բոլոր երկրներում, հատկապես՝ ոչ պոպուլյար ղեկավարների հետ:

Փաշինյանի յուրաքանչյուր տեղաշարժ, հատկապես՝ Երևանում, ուղեկցվելու է նման «փորձանքով», որովհետև նա իր հակավարկանիշով արդեն գերազանցում է բոլորին:

Նիկոլ, քեզ քո ենթակաները խաբում են՝ դու վաղուց չունես ժողովրդի վստահությունը, ավելին՝ շատերը քեզանից պարզապես զզվում են, դուրս արի «ծուռ հայելիների թագավորությունից»: Դա ադեկվատ որոշումներ կայացնելու հիմնական նախապայմանն է:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2290

Մեկնաբանություններ